Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Ջո Հարթը հասկացնել է տվել, որ թիմը չի պատրաստվում հանձնվել, տեղեկացնում է Fourfourtwo.com-ը:
«Մեր թիմի բնավորությունը մեզ ստիպում է չհանձնվել: Մենք դեռ ունենք չնչին հնարավորություններ:
Ընթացիկ մրցաշրջանն անչափ հետաքրքիր ստացվեց: Ամեն ինչ պարզ կդառնա վերջին տուրերում: Այն, թե ինչպես մենք նվաճեցինք ԱՊԼ-ի գավաթը 2012-ին, ապացուցեց բոլորին, որ մենք կարող ենք հրաշքներ գործել»,- հայտարարել է Հարթը:







































