«Բարսելոնա»-ի խաղացող Պեդրո Ռոդրիգեսը խոսել է իր թիմի առաջիկա խաղերի մասին:
«Մենք շատ կարևոր հանդիպում ունենք անցկացնելու Լա Լիգայում, որից հետո մեր ուղիները խաչվելու են «Միլան»-ի հետ Չեմպիոնների Լիգայում: Իսկ հետո արդեն «Ռեալ»-ի դեմ գավաթային խաղն է: Բայց ես վստահ եմ, որ մենք պատրաստ կլինենք այդ խաղերին:
Չեմպիոնների Լիգայում խաղում են լավագույն ակումբները: Այնտեղ խաղերը շատ են տարբերվում նրանից, ինչ կա Իսպանիայի առաջնությունում:
«Բարսա»-ն և «Միլան»-ը մեծագույն ակումբներ են, ու մեր դիմակայությունում ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Այստեղ ֆավորիտ չկա: Գիտեմ, որ մրցակցին հաղթելը դժվար է լինելու, բայց ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք դա անել», – Պեդրոյի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:








































