Germanwings ավիաընկերության մարդատար ինքնաթիռը ստիպված վայրէջք է կատարել Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում` յուղի արտահոսքի պատճառով, հաղորդում է Il Sole 24 Ore-ն:
Նշվում է, որ ինքնաթիռն ուղևորվել է Քյոլն-Վենետիկ երթուղով, երբ անձնակազմը տեխնիկական անսարքություններ է նկատել, և երթուղին փոխելու որոշում է կայացրել:
Ինքնաթիռում 125 ուղևոր է գտնվել: Նրանց առաջարկվել է Քյոլն վերադառնալ կամ սպասել խնդրի կարգավորմանը, ապա շարունակել ճամփորդությունը:









































