Փետրվարի 11-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի 67-րդ նստաշրջանի նախագահ Վուկ Երեմիչի հետ:
Ինչպես հաղորդում է 1news.az-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչության հաղորդագրությունը, կողմերը քննարկել են երկկողմանի համագործակցության ներկայիս իրավիճակը և զարգացման հեռանկարները:
Հանդիպման ընթացքում Մամեդյարովը զրուցակցին տեղեկացրել է «ադրբեջանական տարածքները շրջափակումից հանելու» քայլերի մասին:









































