Մարտի 11-ի հզոր երկրաշարժից, երբ զոհվել և անհայտ կորել է ավելի քան 28 հազար մարդ, մեկ ամիս անց՝ այսօր, նորից գրանցվել է հզոր երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7.1 մագնիտուդ: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել Հոնսյու կղզու հյուսիս-արևլքում: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը` հղում կատարելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը:
Ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Տոկիոյում: Կա ցունամիի մեծ վտանգ: Իբարակի պրեֆեկտուրայում արդեն իսկ արձանագրվել է ծովի մակարդակի մեկ մետրով բարձրացում: «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից տարհանել են անձնակազմին, քանի որ նոր պայթյունների վտանգ կա:








































