«Վեսթ Բրոմվիչ»-ի դեմ խաղում պարտություն կրելուց հետո «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կիսվել է տպավորություններով:
«Սա, իհարկե, անհաջողություն է: Այս խաղում մենք նպատակ ունեինք հաղթել: Այսպես չպետք է լիներ: Տեսեք, տնային խաղերում մենք միշտ իրական պահեր ունենք: Խաղացողները մեծ ջանքեր գործադրեցին, ես նրանցից ավելին չեմ կարող պահանջել: Մենք չկարողացանք գոլ խփել, բայց կարծում եմ՝ ավելիին էինք արժանի:
Ֆոստերը ցույց տվեց, թե ինչու է խաղացել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում ու Անգլիայի հավաքականում: Նա անհավանական սեյվեր էր կատարում: Նրա ճկունությունը ուղղակի ապշեցնում է: Նա իր թիմին օգնեց երեք միավոր վաստակել»,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում
BBC-ն:









































