Ինչպես տեղեկացնում է Tribalfootball.com-ը, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպան Էզեկել Գառայը:
Հաղորդման համաձայն՝ մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը Գառային տեսնում է Ռիո Ֆերդինանդին փոխարինողի դերում:
Նշվում է նաև, որ «Յունայթեդ»-ի սկաուտները հետևել են ֆուտբոլիստի գործողություններին Արգենտինա – Շվեդիա խաղի ընթացքում:






































