Sunday, 28 04 2024
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն

Կոտրված դրախտային տաշտակը

ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, որը ՄԱՊ ընկերության սեփականատերն է, հայտարարում է, որ Հայաստանը լրիվ կորցրել է ռուսական շուկան, քանի որ ռուսական ռուբլին արժեզրկվել է 100 տոկոսով, իսկ հայկական դրամը՝ ընդամենը 20 տոկոսով: Այլ կերպ ասած` հայկական ապրանքի համար ռուսական շուկան թանկացել է 80 տոկոսով, այսինքն` հայկական ապրանքը շահավետ լինելու, եկամտաբեր վաճառելու համար պետք է ռուսական շուկայում 80 տոկոսով թանկանա: Հասկանալի է, որ դա անհնար է, քանի որ այդ դեպքում հայկական ապրանք գնող չի լինի պարզապես:

Հայաստանի կառավարությունը բոլորովին վերջերս մի օրենք անցկացրեց ԱԺ-ում, ըստ որի 40 միլիարդ դրամից ավելի արտահանում կազմակերպողները, այն էլ` բացառապես արտահանում, կստանան շահութահարկի 18 տոկոս նվազում: Բայց արդյո՞ք դա կօգնի լուծել խնդիրը: Այդ դեպքում, եթե այդ 18-ը հանենք 80 տոկոսից, ապա կստացվի, որ հայկական ապրանքը թանկացել է 62 տոկոսով, այսինքն` այդքան պետք է թանկանա եկամտաբեր լինելու համար: Իսկ դա ևս պատկառելի ցուցանիշ է, և ապրանքը կրկին գնորդ է կորցնելու զգալիորեն: Իհարկե այս ամենը կոպիտ հաշվարկներ են, բայց այդուհանդերձ, ընդհանուր առմամբ սա է իրականությունը, և հայկական արտադրողները այսօր կանգնած են իսկապես անելանելի դրության առաջ, եթե նկատի առնենք, որ նրանք պատրաստ չեն գնալ այլ շուկաներ:

Այլ շուկաներն առավել գնողունակ չեն, մյուս կողմից էլ` գնողունակ եվրոպական շուկայի համար պետք են նոր ստանդարտներ, պետք է մարքեթինգային քայլերի համալիր, իսկ այդ ամենը միջոցներ ու ժամանակ է պահանջում, որը հայկական բիզնեսը չի արել ժամանակին՝ հույսը դնելով առավելապես ռուսական շուկայի վրա: Եվ այսօր արդյունքը կոտրած տաշտակն է: Մյուս կողմից, սակայն, Ալեքսան Պետրոսյանը և նրա նման մի շարք գործարարներ, որոնք արտադրում են, ՀՀԿ-ի անդամ են, այսինքն` իշխող կուսակցության, որոշումներ կայացնող կուսակցության անդամ: Նույնիսկ շատերը պատգամավոր: Իսկ սա ռեալ քաղաքական գործոն է, քաղաքական ազդեցության գործոն:

Ինչպե՞ս է այս գործոնն օգտագործվում քաղաքական որոշումներ կայացնելու համար, մշակելու, ձևավորելու համար: Այսինքն` Հայաստանում արտադրող բիզնեսը ի՞նչ ազդեցություն ունի քաղաքական որոշումների կայացման վրա: Մի կողմ թողնենք ակնհայտ կոռուպցիան՝ բիզնեսի և քաղաքականության համատեղման տեսքով: Դա Հայաստանի համար հիմնարար համակարգային խնդիր է, սակայն տվյալ պարագայում թողնենք մի կողմ և դիտարկենք հիպոթետիկ տարբերակ՝ չկա բիզնեսի և իշխանության սերտաճում, և ամեն ինչ իրականացվում է, այսպես ասած, քաղաքակիրթ լոբբինգի տեսքով: Եվ ուրեմն, ո՞ւր է Հայաստանում արտադրողների, արդյունաբերողների լոբբինգը քաղաքական որոշումների կայացման գործում, ինչպե՞ս են ազդում այդ շրջանակները տնտեսական քաղաքականությանը կամ տնտեսական առանցքային շահեր շոշափող արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշումների վրա:

Այս հարցադրումից զատ, մեկ այլ կարևոր հանգամանք է այն, թե նմանօրինակ լոբբինգի իրականացման հարցում որոնք են ելակետերը: Այսինքն` գործարար շրջանակների ներգրավվածությունը քաղաքական որոշումների կայացմանը կամ ավելի շուտ այդ որոշումների ձևավորմանը ի՞նչ հիմքերի վրա է տեղի ունենում՝ պատկերացումների՞, ենթադրությունների՞, ինտուիցիայի՞, հոտառությա՞ն, սուրճի մրուրի գուշակությա՞ն, դեսից դենից լսած ինչ որ տեղեկությունների՞, անձնական բիզնես հաշվարկների կամ այսպես ասած գրպանային պրիզմայի՞, թե՞ լրջագույն փորձագիտական ուսումնասիրությունների հիման վրա, որոնք կատարում են թե տնտեսությունից, թե նաև քաղաքականությունից, աշխարհաքաղականությունից տեղյակ, գիտակ, այդ գործընթացների վերաբերյալ որոշակի իրազեկություն, տեղեկացվածություն, անալիտիկ մտածողություն ունեցող փորձագետների, կադրերի, փորձագիտական խմբերի կատարած մասնագիտական ուսումնասիրությունների հիման վրա:

Հայկական բիզնես շրջանակները հետաքրքրվո՞ւմ են այդ ամենով, թե՞ նրանց հետաքրքրում է միայն անձնական սեփականության տարածքը, իսկ մնացյալ հարցերը նրանք հոժարակամ հանձնել են պետության առաջին մի քանի դեմքերին, որոնք էլ կայացնում են որոշումները, և որոնց որոշումների արդյունքում է նաև, որ Հայաստանն այսօր հայտնվել է նմանօրինակ տնտեսա-քաղաքական կոլապսի շեմին: Իհարկե, բիզնեսը պետք է զբաղվի բիզնեսով, քաղաքական իշխանությունը զբաղվի քաղաքական որոշումների, պետական կառավարման գործընթացով, սակայն դա չի նշանակում, որ քիչ թե շատ մասշտաբային բիզնեսը չպետք է հետաքրքրվի քաղաքականությամբ, քաղաքական, միջազգային քաղաքական գործընթացներով, որոնք այսօր ամենասերտ կերպով կապակցված են տնտեսական գործընթացների հետ, և մեկը մյուսի վրա փոխազդում է շոշափելիորեն:

Բիզնեսը պետք է զբաղվի բիզնեսով, սակայն հատկապես արտահանման միտվածություն ունեցող բիզնեսի համար այդ զբաղմունքի էական տարր պետք է լինի սերտ աշխատանքը փորձագիտական այդ ուղղություններով, ձեռքը զարկերակի վրա պահելու, հնարավոր միջնաժամկետ և երկարաժամկետ գործընթացները կանխատեսելու և դրանց պատրաստ լինելու համար, նաև դրանց վերաբերյալ քաղաքական որոշումների ձևավորմանը անհրաժեշտության դեպքում լոբբիստական միջամտությամբ մասնակցելու համար:

Դա է պահանջում ժամանակակից տնտեսվարումը, առանց որի անհնար է լինել մրցունակ: Ընդ որում` սա միայն բիզնեսի խնդիր չէ, սա Հայաստանի համար ինստիտուցիոնալ խնդիր է, որովհետև այդօրինակ լայն հորիզոնի դիտարկման ունակ բիզնեսը հանդիսանում է հասարակական-պետական կյանքի կարևոր առանցք և պատասխանատու մի սուբյեկտ, որը գործելով իր շահի համար, ծառայում է նաև պետության ու հանրային շահին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում