Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ չի պատրաստվում տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»:
«Ես մինչև 2016 թվականը գործող պայմանագիր ունեմ «Բորուսիա»-ի հետ: Արդեն 20 անգամ ասել եմ, որ հաստատ մնալու եմ ակումբում մինչև 2016 թվականը:
Բոլորին թվում է, թե ես սա ուղղակի ասում եմ ու հենց առաջարկ ստանամ «Ռեալ»-ի կամ «Չելսի»-ի կարգի թիմերից, միանգամից կհամաձայնվեմ: Թող շարունակեն այդպես մտածել, բայց հետո կտեսնեն, թե ինչպես կվարվեմ»,- հայտարարել է Կլոպը:




































