«Սանդերլենդ»-ի դեմ խաղի ժամանակ «Արսենալ»-ի երկրպագուները պաստառ էին փակցրել մարզադաշտում՝ իրենց կոչը հղելով թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին:
Մասնավորապես, պաստառի վրա գրված էր.«Արսե՛ն, 4-րդ հորիզոնականը տիտղոս չէ, «Արսենալ ՖԱ»-ն էլ «Արսեն ՖԱ» չէ»:
Այս կերպ երկրպագուները իրենց դժգոհությունն են հայտնել այն հարցում, որ թիմը մշտապես զբաղեցնում է 3-4-րդ հորիզոնականները ու չի պայքարում չեմպիոնության համար:





































