Մախաչկալայի «Անժի»-ի հարձակվող Սամուել Էտո՛Օն հայտարարել է, որ Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներն իրեն սպառնացել են սպանել: Հարձակվողը սպառնալիքներ է ստացել այն բանից հետո, երբ հայտարարել է, որ ԿՖՖ-ն կոռումպացված է:
«ԿՖՖ-ի ներկայացուցիչները ցանկանում են սպանել ինձ: Հիմա ես ապրում անվտանգության աշխատակիցների հետ, որոնցից մեկը գիշերում է իմ ննջարանի մոտ: Ես Կամերունի հավաքականին չեմ միանում, քանի որ վախենում եմ»,- Էտո՛Օի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Նշենք, որ Կամերունի հավաքականը չմասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլին, քանի որ երկու խաղերի արդյունքում զիջել էր Կաբո-Վերդեի ընտրանուն:






































