Հեղինակավոր Goal.com-ի տեղեկություններով՝ անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից «Լիդս»-ի դեմ առաջիկա խաղից հետո, որը տեղի է ունենալու Անգլիայի Գավաթի 1/8-րդ եզրափակչի շրջանակներում:
Անգլիայի Գավաթը, թվում է, միակ մրցանակն է, որը նվաճելու հնարավորություններ «Սիթի»-ն դեռ պահպանում է: Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկությունից թիմը դուրս է մնացել, իսկ Անգլիայի Պրեմիեր Լիգայում 12 միավոր զիջում է «Յունայթեդ»-ին:
2012 թվականի ամռանը «Սիթի»-ի ղեկավարությունը ձեռնամուխ եղավ նոր ֆուտբոլիստների հետ պայմանագրեր կնքելուն՝ վստահելով Մանչինիին, սակայն թիմի՝ վերջերս ցուցադրած խաղն ու գրանցած հաշիվները մտաբերելով՝ ակումբի ղեկավարությունը, կարծես, դիրքային փոփոխության է պատրաստվում:










































