Լոնդոնի հարավային Բրոմլի թաղամասում առանձնատան աղվեսը հարձակվել է նորածնի վրա՝ կծելով մեկամսական տղայի մատը՝ հայտնում է տեղի ոստիկանությունը:
Երեխայի մոր խոսքով՝ ինքը ննջարանում փոքրիկի բղավոցի ձայնն է լսել և վազելով տեսել է, թե ինչպես է կենդանին տղային հանել օրորոցից և ատամներով բռնել նրա ձեռքը:
Կնոջը հաջողվել է վախեցնել աղվեսին:
Երեխային հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նրան վիրահատել են, և այժմ նա վերականգնվում է:
Լոնդոնի ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:
Նախնական տվյալներով՝ վայրի գազանը տուն է մտել հետնամուտքի բաց դռնից:
Քաղաքապետ Բորիս Ջոնսոնը ցավակցություն է հայտնել երեխայի վրա հարձակման կապակցությամբ՝ նշելով, որ իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն քաղաքային աղվեսների խնդիրը լուծելու համար՝ գրում է ТСН-ը:







































