Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով ներկա է գտնվել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերթոն» խաղին, պատմել է իր ու Ֆերգյուսոնի փոխհարաբերությունների մասին:
«Ամբողջ աշխարհը հիմա սպասում է «Ռեալ» – «Յունայթեդ» խաղին: Աշխարհը Չեմպիոնների Լիգայի այլ խաղի չի սպասում: Այնպես որ ես հույս ունեմ, որ մենք մարդկանց կտանք այն, ինչին սպասում են:
Ֆերգյուսոնի հետ հարաբերություննե՞րս: Կարծում եմ, ինձ մեծ պատիվ է բաժին ընկել, քանի որ Ֆերգյուսոնը շատ մեծ անձ է ֆուտբոլի աշխարհում, բայց որ ամենակարևորն է՝ լավ մարդ:
Մենք միշտ հիանալի հարաբերություններ ենք ունեցել: Ամեն ինչ սկսվեց «Պորտու»-ում, հետո շարունակվեց «Չելսի»-ում, իսկ ավելի ուշ՝ «Ինտեր»-ում: Հիմա ահա «Ռեալ»-ն է: Ես շատ անգամներ եմ խաղացել «ՄՅՈՒ»-ի ու Ալեքս Ֆերգյուսոնի հետ:
Իհարկե, ես ուզում եմ հաղթել, ու նա էլ է ուզում հաղթել: Կարծում եմ՝ պարտվողի համար փոքրիկ առիթ կլինի հաղթող ընկերոջ համար ուրախ լինելու համար: Սակայն, կրկնվեմ, որ ուզում եմ հաղթել», – Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:




































