Այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կունենա իր իրանցի գործընկերոջ՝ Ալի Աքբար Սալեհիի հետ, որը Մոսկվա է ժամանել՝ մասնակցելու առևտրային համագործակցության ռուս-իրանական հանձնաժողովի հանդիպմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝հղում անելով ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտին:
Կողմերը հանդիպմանը մտադիր են քննարկել միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստի արձանագրությունների դրույթների իրականացումը և Մոսկվայի ու Թեհրանի տնտեսական համագործակցության հիմնական ուղղությունները:
Խոսքը մասնավորապես էներգետիկայի, տրանսպորտի, ֆինանսա-բանկային ոլորտում համագործակցության մասին է:
Ինչպես սպասվում է՝ նախարարները կքննարկեն իրանական միջուկային հարցի շուրջ միջազգային միջնորդների «վեցյակի» և Իրանի հանդիպման նախապատրաստությունը: Նշենք, որ «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիայի և Գերմանիա) և Իրանի հանդիպումը ծրագրված է փետրվարի 26-ին Ալմաթիում:








































