ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է միասնական թեկնածու լինելու դեպքում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն առաջնորդի այն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր հարցումների համաձայն երկրորդ տեղում Րաֆֆի Հովհաննիսյանն է: Կարո Եղնուկյանը չբացառեց ոչ մի բան՝ ավելացնելով, որ շատ տարբերակներ կան, օրինակ՝ կարող են համաձայնության գալ թեկնածուներից ամեն մեկը մի ոլորտ ղեկավարելու շուրջ:
Նա նշեց, որ սպասվում են թեկնածուների կողմից առաջարկներ, սա դեռ նախնական փուլն է: Սակայն մինչ այս պահը Րաֆֆի Հովհաննիսյանը լռում է, իսկ Հրանտ Բագրատյանն առաջարկն ուշացած է համարում: ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն էլ խոստացել է պատասխանել երկուշաբթի օրը:











































