Ռուսատանի առաջնության 4-րդ տուրում Յուրա Մովսիսյանի «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Ամկար»-ի նկատմամբ և այս պահին վաստակած 8 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Ամբողջ հանդիպումն անցավ տանտերերի տարածքային և խաղայի առավելությամբ: Սլավալյուբ Մուսլինի սաները հաշիվը կարող էին բացել դեռ առաջին խաղակեսում, իսկ 67-րդ րոպեին «Կրասնոդար»-ի լավագույն ռմբարկու Իգոր Պիկուշչակի հարվածից հետո միայն դարպասաձողը փրկեց հյուրերին: 68-րդ րոպեին, անկյունայինի խաղարկումից հետո այս հանդիպման միակ գոլը գլխի դիպուկ հարվածով խփեց Նեմանյա Տուբիչը:
Հայաստանի հավաքականի հարձակման առաջատար Յուրա Մովսիսյանը կրկին բացակայում էր. Յուրան դեռ ամբողջությամբ չի վերականգնվել վնասվածքից: