Լոնդոնի «Արսենալ»-ի իսպանացի կիսապաշտպան Սանտի Կասորլան կարծում է, որ «Արսենալ»-ն ու Իսպանիայի ընտրանին բազմաթիվ ընդհանրություններ ունեն:
«Իսպանիայի ազգային հավաքականն ու «Արսենալ»-ը բազմաթիվ ընդհանրություններ ունեն: Այս թիմերի խաղաոճերը նման են միմյանց: «Արսենալ»-ը, ինչպես և Իսպանիայի հավաքականը, գնդակը երկար պահում է իր մոտ:
Մեր մարզիչը ֆուտբոլային յուրատեսակ փիլիսոփայություն ունի և մեզ մղում է հարձակվողական խաղի: Իսկ ֆուտբոլիստների բարձր կարգը հնարավորություն է տալիս արագորեն ի կատար ածել մարզչի մտահղացումները»,- հայտարարել է Կասորլան:







































