Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում փոխել ակումբը՝ չնայած «Ռոմա»-ի՝ իր հանդեպ ունեցած հետաքրքրությանը:
«Շատ հաճելի է, որ որոշ թիմեր հետաքրքրված են իմ ծառայություններով: Դա նշանակում է, որ իմ աշխատանքը գնահատվում է: Չնայած այդ ուշադրությանը՝ ես ուրախ եմ «Միլան»-ում»,- Ալեգրիի խոսքերն է փոխանցում Messaggero-ն:







































