Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Վինա դել Մար մրցաշարի քառորդ եզրափակիչ՝ երկու սեթի արդյունքում առավելության հասնելով արգենտինացի թենիսիստ Ֆեդերիկո դել Բոնիսի նկատմամբ:
Մրցավեճն ավարտվել է 6:3, 6:2 հաշվով հօգուտ իսպանացուն:
Հիշեցնենք, որ «Ուիմբլդոն-2012»-ից հետո Նադալն օրերս է կորտ վերադարձել: Նա առաջին իսկ խաղում(զուգախաղ) առավելության է հասել մրցակցի նկատմամբ:










































