Կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան, ով վերջերս պայմանագիր կնքեց թուրքական «Գալաթասարայ»-ի հետ, խոսել է իր նպատակների ու թիմի մասին:
«Ես տեղափոխվել եմ «Գալաթասարայ», քանի որ ցանկանում եմ Չեմպիոնների Լիգայի հաղթող դառնալ այս ակումբի հետ: «Գալաթասարայ»-ը հրաշալի թիմ է: Այն հրաշալի է ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ Եվրոպայի համար:
Մենք դուրս ենք եկել Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլ: Կարծում եմ՝ կկարողանամ կարիերայում երկրորդ անգամ դառնալ ՉԼ գավաթակիր, բայց այս անգամ կրելով «Գալաթասարայ»-ի մարզաշապիկը»,- ասել է Դրոգբան:








































