Շվեդական IKEA ընկերությունն արգելել է իր խանութներում պահմտոցի խաղալ՝ իմանալով լայնածավալ զվարճանք իրագործելու Նիդերլանդների բնակիչների ծրագրերի մասին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
«Դա դժվար է վերահսկել։ Մենք պետք է համոզված լինենք, որ մարդիկ մեր խանութներում անվտանգության մեջ են, սակայն դա դժվար է անել, եթե մենք նույնիսկ չգիտենք, թե որտեղ են նրանք գտնվում»,- ասել է ընկերության մամլո քարտուղար Մարտինա Սմեդբերգը։
Ֆեյսբուքյան խմբում, որը ստեղծել են խաղի մասնակիցները, գրանցված է ավելի քան 32 հազար մարդ՝ Էյդհովենից, 19 հազարը՝ Ամստերդամից և 12 հազարը՝ Ուտրեխտից։ 2014 թվականին Բելգիայում հարյուր հազարավոր մարդիկ մասնակցել էին նման զվարճության, որին ընկերությունը տվել էր իր թույլտվությունը։









































