Մարտի 15-ին, ժամը 16.14-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի ամառանոցների մոտակայքում` քարափում, հայտնաբերվել է տղամարդու դի, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:









































