«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրորդ դարպասապահ Վիկտոր Վալդեսի կարծիքով` Դավիդ դե Խեան աշխարհի լավագույն դարպասապահն է:
«Անձամբ իմ կարծիքով` աշխարհի ներկայիս լավագույն դարպասապահը Դավիդ Դե Խեան է: Հետևում եմ Դավիդին մարզումների ժամանակ: Հետևում եմ նրա գործողություններին յուրաքանչյուր խաղում: Ամեն շաբաթ Դե Խեան անհավանական խաղ է ցուցադրում` փրկելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Շատ երջանիկ եմ, որ հանդես եմ գալիս Դե Խեայի հետ նույն թիմում»,- «կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Վալդեսի խոսքերը:










































