Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունքերը բացառել է եվրոգոտուց Հունաստանի դուրս գալը: Այս մասին նա հայտարարել է մարտի 13-ին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպումից հետո, գրում է Deutsche Welle-ն:
Այդ հանդիպման շրջանակներում քաղաքական գործիչները պայմանավորվել են Հունաստանի պարտքի հարցի լուծման մասին: Երկու կողմից էլ այդ հարցի լուծման գործընթացում պետք է հանդես գան «հատուկ ուժեր», նշել է Յունքերը: ԵՄ-ի կողմից բանակցությունները կղեկավարի Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը: Խորհրդակցության գլխավոր նպատակը ԵՄ հիմնադրամների միջոցների օպտիմալ օգտագործումն է:
Յունքերը նաև դժգոհություն է հայտնել վերջին շաբաթներում Աթենքի հետ բանակցությունների առաջընթացի հետ կապված` ասելով, որ զգալի առաջընթաց ձեռք չի բերվել:








































