Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին բողոքել է, որ գիշերային խրախճանքներից հետո մի կերպ էր դիմանում կաբինետի նիստերին, հայտնում է The Times-ը՝ հղում անելով հրապարակված գաղտնազերծված հեռախոսազրույցներին:
«Նա նաև ենթադրյալ կավատին համոզել է սահմանափակել կանանց թիվը մինչև «երկուսի՝ 1 քթի դիմաց»,- գրում է լրագրող Թոմ Քինգթոնը:
Խոսակցությունները հրապարակվել են Ջանպաոլո Տարանտինիի նկատմամբ դատի ժամանակ, որը մեղադրվում է 2008-2009 թթ. Բեռլուսկոնիին մատակարարելու համար:
Դատարանում հայտարարվել է, որ Տարանտինին պարբերաբար խոսել է Բեռլուսկոնիի հետ, խոսքը վերաբերել է նրա երեկույթներին աղջիկներ մատակարարելուն:
Թերթը մեջբերում է Բեռլուսկոնիի խոսքերը. «Ինձ թվում էր՝ ես կմեռնեմ հոգնածությունից, ես այլևս չեմ կարողանում զվարճանալ առավոտյան ժամը 3-ին»:
Նա նաև ասել է, որ Տարանտինին չափացանց շատ կանանց է բերում երեկույթի. «Երկուսը մի քթի դիմաց առավելագույնն է»:









































