«Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը չի պատրաստվում հեռանալ լոնդոնյան ակումբից:
«Ցանկանում եմ մնալ այստեղ, քանի որ 3-ամյա պայմանագիր ունեմ «Արսենալ»-ի հետ: Իհարկե, բոլորին է հայտնի, որ ֆուտբոլում ամեն ինչ կարող է լինել, սակայն դեռ մտադիր չեմ փոխել ակումաբյին գրանցումս: Մեր թիմը կպայքարի Անգլիայի չեմպիոն դառնալու համար»,- Fanatik-ը մեջբերում է Օզիլի խոսքերը:
Հիշեցնենք` ֆուտբոլիստը վնասվածք է ստացել և շարքից դուրս մնացել 3 շաբաթով:






































