«Ռոմա»-ի կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում է:
La Gazzetta Dello Sport- տեղեկությունների համաձայն` «կարմիր սատանաներ»-ի ղեկավարությունը պատրաստ է 40 մլն եվրո առաջարկել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Բելգիացի կիսապաշտպանին ակումբը պատրաստ է տարեկան 4 մլն եվրո վճարել: Նաինգոլանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթի»-ն:
Նշենք, որ ֆուտբոլիստի իրավունքները հավասարաչափ պատկանում են «Ռոմա»-ին և «Կալյարի»-ին:











































