Բուքինգհեմյան պալատը հաստատել է, որ Թուրքիայում Գալիպոլիի ռազմական գործողությունների 100-ամյակին նվիրված տոնակատարություններին Բրիտանիան կներկայացնեն արքայազն Չարլզը և նրա որդին՝ արքայազն Հարին: Այս մասին հաղորդում է ավստրալական Sky News-ը:
«Ուելսի արքայազնը արքայազն Հարիի ուղեկցությամբ ապրիլի 24-25-ին կայցելի Թուրքիա ՝մասնակցելու Գալիպոլիի գործողության և «Անզակի օրվա» հիշատակի միջոցառումներին»,- ասվում է թագավորական ընտանիքի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխարհի շուրջ 100 երկրների առաջնորդների հրավիրել էր Թուրքիա՝ ապրիլի 24-ին մասնակցելու Դարդանելի (Գալիպոլի) ռազմական գործողությունների 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:









































