Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն, ով թիմի տուգանային հարվածների հիմնական իրացնողն է, երկար ժամանակ տուգանային հարվածով գոլ չի խփել:
Իսպանական AS պարբերականի փոխանցմամբ՝ պորտուգալացի 30-ամյա հարձակվողը վերջին 51 տուգանային հարվածներով գոլ չի խփել:
Ռոնալդուն վերջին արդյունավետ հարվածը տուգանայինից կատարել է Չեմպիոնների լիգայի գավաթի նախորդ խաղարկության կիսաեզրափակչում՝ Մյունխենի «Բավարիա»-ի հետ խաղում:
11 մետրանոցների պարագայում ամեն ինչ այլ է: Ռոնալդուի իրացրած 11 մետրանոցների 91.6%-ը դիպուկ են եղել:










































