Twitter միկրոբլոգների ցանցի օգտատերերը իրենց էջում ոչ միայն լուսանկար, այլև տեսանյութ հրապարակելու հնարավորություն են ստացել: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով այսօր օգտատերերին ուղարկած ինտերնետ-ընկերության նամակին:
«Ներկայացնում ենք Twitter-ում տեսագրության գործառույթը: Ձեր կյանքի ամենակարևոր պահերը տեսագրեք Twitter-ում և դրանք ցույց տվեք ողջ աշխարհին»,- ասվում է նամակում:
Տեսախցիկ ունեցող բջջային սարքով տեսանյութ նկարահանելու համար պետք է հատուկ կոճակ սեղմել, նկարահանումից հետո այն կհրապարակվի միկրոբլոգում:









































