Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Պյեր Էմերիկ Օբամեյանգն իր կարծիքն է հայտնել «Շտուտգարտ»-ի դեմ խաղի վերաբերյալ:
«Կարևորն այն է, որ մենք կարողացանք երեք միավոր վաստակել:Մենք անընդմեջ երեք հաղթանակ տարանք:
Ինձ համար շատ կարևոր է, որ մարզիչը վստահում ինձ: Զգում եմ, որ նա հույսեր է կապում ինձ հետ: Կարևոր է նաև այն, որ կարող եմ խաղալ որպես հարձակվող, լավ փոխանցումներ ստանալ և վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ:
Հիանալի համագործակցում ենք Մարկո Ռոյսի հետ: Կարծես եղբայրներ լինենք, իսկ մեր ընկերությունն օգնում է խաղադաշտում»,- ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Օբամեյանգի խոսքերը:








































