Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Սերժ Սարգսյանը սպասում է որոշման արտերկրից

Ներքաղաքական վերջին վերադասավորումներից հետո հերթը կարծես թե հասել է սահմանադրական փոփոխություններին: Սակայն Սերժ Սարգսյանը չի շտապում հրապարակել դրանք անցկացնելու մասին որոշումը: Թեև, ըստ էության, շտապելու հարկ այսօր առավել ևս չկա, քանի որ, ըստ էության, խանգարող հանգամանքներն են վերացված: Եվ այս պայմաններում առաջ է գալիս Սերժ Սարգսյանի մտադրության փոփոխության հարցը:

Այսինքն` կարո՞ղ է նա չգնալ սահմանադրական փոփոխությունների, երբ կարծեք թե լուծել է իր քաղաքական մրցակիցների կամ հակառակորդների հարցը: Սերժ Սարգսյանի գլխավոր հակառակորդն այս առումով Ռոբերտ Քոչարյանն էր, և «Բարգավաճ Հայաստանի» չեզոքացումով Սերժ Սարգսյանը, փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի նախագահական վերադարձի հավակնությունների հարցը լուծեց, քանի որ այդ հավակնություններն իրականացնելն անհնար է այն դեպքում, երբ չկա ԲՀԿ-ն: Քոչարյանը «Ժառանգությամբ» կամ ՀԱԿ-ով չէ, որ վերադառնալու էր, այլ ԲՀԿ-ով: Եթե Քոչարյանի հարցը լուծված է, ապա առավել ևս լուծված է մնացյալ հավակնորդների հարցերը, և Սերժ Սարգսյանին կարծեք թե ոչ ոք, գոնե այսօր, չի կարող խանգարել նախագահական ընտրություններում առաջ մղելու իր թեկնածուին: Իսկ ներկայիս Սահմանադրության պայմաններում էլ և’ խորհրդարանը, և’ կառավարությունը բավարար լիազորություններ ունեն նախագահին վերահսկողության տակ պահելու համար, ինչն էլ Սերժ Սարգսյանը կարող է օգտագործել, որպեսզի իր ժառանգորդը հետագայում դուրս չգա վերահսկողությունից:

Շատ հավանական է, որ այս խնդիրը լուծվում է ոչ թե Հայաստանում, այլ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող աշխարհաքաղաքական կենտրոններում: Սերժ Սարգսյանը, ըստ էության, նրանց հետ պետք է համաձայնեցնի Հայաստանի իշխանական մոդելը, քանի որ նրանց մոտեցումն է վճռական լինելու, թե ում հետ են ուզում աշխատել Հայաստանում՝ նախագահի՞, թե խորհրդարանական մեծամասնության ղեկավարի՞:

Ըստ էության, մեծ հաշվով տարբերություն չկա, սակայն զուտ լիազորությունների առումով այստեղ կան նրբերանգներ, որոնք կարող են հավելյալ բարդություններ ստեղծել Հայաստանի հետ աշխատանքի մասով: Առկա է կանխատեսելիության և կառավարելիության խնդիր, ըստ էության, հարցը մեկ նախագահի և 131 նախագահի լիազորությունների միջև ընտրության մեջ է, և եթե հայաստանյան համակարգի ներքին տրամաբանությամբ վիճակը խոշոր հաշվով հարաբերությունների տեսանկյունից խնդրահարույց չէ, խնդրահարույց էր հավակնությունների տեսանկյունից, ապա արտաքին գործընկերների մասով իհարկե գործում են այլ կոմունիկացիաներ, և հետևաբար տարբերությունը զուտ թվաբանական չէ միայն:

Հայաստանի ներկայիս իշխանական և քաղաքական համակարգը չունի ինքնուրույնության բավարար պոտենցիալ, Հայաստանի կառավարման մոդելի հարցն անձամբ որոշելու համար՝ իհարկե, հասարակության արդար և օրինական կամարտահայտման միջոցով: Եվ այդ իսկ պատճառով հարցը բնականաբար կքննարկվի արտերկրում, հիմնականում` Մոսկվայում, Բրյուսելում և Վաշինգտոնում, որոնք Հայաստանի հետ ինտենսիվ աշխատող հիմնական մայրաքաղաքներն են:

Երևի թե Սերժ Սարգսյանը իր վերջնական որոշումը հռչակելու համար սպասում է այդ մայրաքաղաքների հետ քննարկումների արդյունքներին, որից հետո նա կստանա Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ որոշումը և կհրապարակի այն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում