Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Աստղերը՝ կարմիր շրթներկի մասին

Կլեոպատրան միջատներից և ծաղիկներից պատրաստված փոշի էր օգտագործում, որպեսզի ալ կարմիր բալզամ ստանար: Մերիլին Մոնրոն Guerlain-ի Rouge Diabolique շրթներկ էր օգտագործում, որը հինգ շերտով էր քսում, իսկ վրայից՝ վազելին:

Elle.ru-ն ներկայացնում է կարմիր շրթներկի մասին այն հայտնիների արտահայտությունները, ովքեր իրենց կերպարն առանց դրա չեն պատկերացնում:

«Քանի որ կարմիրը արյան գույնն է, իսկ դրանից մեր մեջ շատ կա, հարկավոր է արտաքինից այն քիչ ցուցադրել»,- ասել է Կոկո Շանելը:

«Չգիտեմ՝ ինչու, վառ շուրթերով ինձ ավելի լավ եմ զգում: Հնարավոր է, դա արդեն կախվածություն է»,- մեջբերում է պարբերականը Քրիստինա Ագիլերայի խոսքերը:

«Շրթներկը զենք է: Ինձ դա մայրս է սովորեցրել: Եթե դու անհաջող օր ես ունեցել, ապա կարմիր շրթներկ օգտագործիր, և տրամադրությունդ կլավանա: Ես ինքս այդպես եմ անում»,-պատմում է Կիրա Նայթլին:

«Գեղեցկությունն ինձ համար սեփական մաշկի մեջ հարմարավետ զգալն է կամ շքեղ կարմիր շրթներկ օգտագործելը»,- ասում է Գվինեթ Փելթրոուն:

«Ես կարծում եմ, որ կարմիր շրթներկը ամբողջական է դարձնում կերպարը: Այն շատ զարդեր և չափազանց վառ հագուստներ չի պահանջում: Զարմանալի է, թե ինչպես է այն միանգամից ձեզ վառ և գայթակղիչ դարձնում»,- խոստովանում է Մարիոն Կոտիյարը:

«Իմ ամուսինը կարմիր շուրթեր է սիրում: Ես հավատարիմ եմ այդ գույնին, որպեսզի իմ սիրելին էլ ինձ հավատարիմ լինի»,-հայտարարել է Գվեն Ստեֆանին:

«Եթե կինը ցանկանում է անհասանելի լինել, սակայն ուշադրություն գրավել, ապա բավական է կարմիր շրթներկ օգտագործի: Ձեզ բոլորը կնկատեն, սակայն կվախենան մոտենալ»,- խորհուրդ է տալիս Էվելինա Խրոմչենկոն:

«Մի քիչ խմիր, վառ ներկիր շուրթերդ և հավաքվիր»,- սա է Էլիզաբեթ Թեյլորի խորհուրդը:

«Ոչինչ այնքան շքեղ չէ, որքան դասական կարմիր շրթներկը: Վառ կարմիր շրթներկերը կարծես վարդի նուրբ թերթեր լինեն: Առանց կարմիր շրթներկի ես միայն յոգայի պարապմունքների եմ հաճախում»,- ասում է Դիթա ֆոն Թիզը:

«Ես հավատում եմ, որ շրթներկով տարան իր մեջ իրական ուժ և կախարդանք է պահում: Իսկ կարմիր շրթներկը գլամուրի գագաթնակետն է: Եթե դուք հոգնել եք, չեք քնել կամ հենց նոր եք իջել ինքնաթիռից, ապա շուրթերը կարմիր ներկեք: Այդ գույնը շրջապատին կշեղի, իսկ ուշադրությունը կկենտրոնացնի միայն շուրթերի վրա»,- խորհուրդ է տալիս Սքարլետ Յոհանսոնը:

«Կարմիր շրթներկը խաբուսիկ է: Այն կարող է վերափոխել աղջկան կամ այլանդակել: Եթե կարմիր շրթներկով գիշերային ակումբ ես պատրաստվում գնալ, ապա հարկավոր է անթերի դիմահարդարում անել, հակառակ դեպքում նկատելի կլինեն բոլոր թերությունները»,- իր կարծիքն է արտահայտում Կառլ Լագերֆիլդը:

«Ես այնքան ուրախացա, երբ շրթներկերը կրկին նորաձև դարձան: Շուրթերի փայլերը երբեք այդքան շքեղ տեսք չեն ունենա, ինչպես շրթներկերը»,- ասել է Շարլիզ Թերոնը:

«Կարմիրը լավ տեսք ունի միայն խնամված շուրթերի վրա: Եթե ես կարևոր արարողության պետք է գնամ, ապա դրանից առաջ գիշերը անպայման շուրթերի փիլինգ եմ անում և փափկեցնող բալզամ եմ քսում»,- իր փորձով կիսվում է Մեգան Ֆոքսը:

«Ես կարմիր շրթներկ շատ եմ սիրում, քանի որ այն ինձ լեգենդար գեղեցկուհիներին է հիշեցնում, ովքեր շատ տարիներ ոգեշնչել են ինձ: Իմ տատիկը նույնպես շատ գեղեցիկ կին էր և նույնիսկ տարեց հասակում կարմիր շրթներկ էր օգտագործում»,- պատմում է Թեյլոր Սվիֆթը:

«Ոչ մի պայմանով տնից դուրս չեմ գա առանց կարմիր շրթներկի և թաց անձեռոցիկի»,- խոստովանում է Քեյթ Բլանշեթը:

«Երբ ես 7 տարեկան էի, փորձում էի նմանվել Մերիլին Մոնրոյին, որն ինձ տատիկիս նման էր թվում: Նրանք երկուսն էլ աչքերի սլաքներ էին անում և կարմիր շրթներկ օգտագործում: Ես ուղղակի պաշտում էի այդ կերպարը, այդ պատճառով էլ փորձում էի տանը կրկնել այն»,- հիշում է Ֆերգին:

«Բոլորի ուշադրություն գրավելու ամենպարզ տարբերակը կարմիր շրթներկ օգտագործելն է »,- ասում է Ռիտա Օրան:
1. Մերիլին Մոնրո
Мэрилин Монро
2. Մոնիկա Բելուչի
Моника Беллуччи
3. Մեգան Ֆոքս
Меган Фокс
4. Դաուտցեն Քրեզ
Даутцен Крез

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում