Կրծքագեղձերն ու կանացի մարմնի մյուս բնորոշ առանձնահատկությունները կարող էին ձևավորվել էվոլյուցիայի ընթացքում այն պատճառով, որ Homo-ի տղամարդ նախնիները դադարել էին ուշադրություն դարձնել սերնդի դաստիարակությանը: Նման եզրակացության են եկել Բրիստոլի համալսարանի կենսաբանները, որոնց հոդվածը հրապարակվել է Proceedings of the Royal Society B ամսագրում:
Գիտնականները Ջոն Մակ-Նամարայի գլխավորությամբ հետևել են կենդանիների տարբեր տեսակների փոքրիկների խնամքը:
Գիտնականների կարծիքով՝ երեխաների խնամքը միշտ տեղի է ունեցել սեռերի միջև կոնֆլիկտներով՝ երեխայի համար օգտակար է, որ նրա մասին հոգ տանեն բոլորն ու առավելագույնս, իսկ ծնողին շահավետ է այդ պատասխանատվությունը դնել մյուսի ուսերին:
Արդյունքում տեղի է ունենում «աշխատանքի նախնական բաժանում», որի հաշվին կաթնասունների շրջանում սեռերից մեկը սկսում է հոգ տանել սերնդի մասին ավելի շատ:
Ժամանակի ընթացքում դա ազդում է նաև անատոմիայի վրա՝ կաթնասունների մոտ առաջացել են կաթնագեղձեր: Այդ առանձնահատկությունը թույլ է տալիս կերակրել սերնդին ու արդյունքում՝ այդ պարտականությունը մնում է սեռերից մեկի վրա:









































