Կամա, թե ակամա այսօր առողջության համաշխարհային օրը և մայրության և գեղեցկության տոնը համընկել են, սակայն առանց առողջության գեղեցկության տոնի վրա կարելի է խաչ քաշել»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց «Երևան» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Բամինե Բաղրամյանը: Նա նշեց,որ մեզանում տարածված խնդիրների պատճառներից մեկը դիմելիության բացակայությունն է: Նրա խոսքերով, եթե օրգանիզմի մի մասը խանգարվում է, այն տարածվում է ամբողջ օրգանիզմի վրա, քանի որ մարդը ամբողջական մարմին է: «Շատ կարևոր է պրոֆիլակտիկ բուժումը: Ինչքան էլ մարդիկ բժիշկներին չհավատան, ինչը երբեմն արդարացված է, դա չի կարող պատճառ հանդիսանալ, որ չդիմեն բժշկին ու անտեսեն իրենց առողջությունը: Առողջ օրգանիզմի չլուծված մեկ հիվանդությունը կարող է 10 հիվանդության պատճառ դառնալ: Օրինակ ճարպակալումից առաջանում է շաքարային հիվանդություն, դրանից էլ սրտային հիվանդություն և այլն»,-այս մասին ահազանգեց Բաղրամյանը:







































