Համացանցում սկսել է տարածում ստանալ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է շունը հարձակվում բանդիտի վրա, որը փորձում է թալանել իր տիրոջը: Տեսանյությը նկարահանվել է ԱՄՆ Մեն նահանգի լցակայաններից մեկում, որտեղ աշխատում է շան տերը: Վախեցած գողը հեռանում է, նրան մինչ օրս որոնում են, հայտնում է Mirror-ը:
Հրապարակված կադրերից երևում է, թե ինչպես է շունը բառացիորեն բռնում գողի դեմքը այն բանից հետո, երբ վերջինս ատրճանակ է ուղղում շան տիրոջ վրա:
Լցակայանի տերը հազիվ է զսպում կենդանուն՝ հասկանալով, որ վերջինս կարող է հոշոտել գողին:









































