Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի 27-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանը հարցազրույց է տվել Championat.com-ին՝ մասնավորապես նշելով հետևյալը:
«Իհարկե, երբ նոր մարզիչ է գալիս, ցանկանում ես առաջին իսկ օրվանից նրան ցույց տալ լավագույն որակներդ: Բայց ես չէի կարող անել դա, քանի որ վնասվածք ունեի, երբ Յակինը գլխավորեց թիմը: Անկասկած, Մուրատը գիտեր՝ ինչպիսի ֆուտբոլիստ եմ, քանի գոլ եմ խփել «Սպարտակ»-ում, ինչի եմ ընդունակ:
Բայց նաև հասկանում էի, որ այդ ամենն անցյալում է: Մարզչին չի հետաքրքրում՝ ինչ ես արել անցյալում: Նրան հետաքրքրում է միայն ներկան:
Գլխավոր մրցակիցս ես ինքս եմ: Մարդ, ով ինձ կճնշի ավելի շատ, քան ես, չկա ոչ թիմում, ոչ պետությունում, ոչ ամբողջ աշխարհում: Ազատ ժամանակ ֆիլմեր եմ դիտում, սիրում եմ հեռուստաշոուներ: Բացի այդ, ներկայումս Թուրքիայում հավաք են անցկացնում բազմաթիվ հայկական թիմեր, որտեղ խաղում են իմ լավ ընկերները: Պարբերաբար հանդիպում եմ նրանց հետ:
Արազն ապաքինվում է ու անհամբերությամբ սպասում, թե երբ է վերադառնալու խաղադաշտ: Կարոտել ենք նրան: Օզբիլիսը շատ կարևոր խաղացող է թիմի համար: Ցավալի է, որ վնասվածքը նրան երկար ժամանակով շարքից դուրս է թողել: Բայց, ճանաչելով Արազին, կարող եմ ասել, որ նա վերադարձից հետո ավելի ուժեղ կդառնա»:




































