Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը շարունակում է լինել բազմաթիվ ակումբների ուշադրության կենտրոնում:
Daily Star-ի տեղեկությունների համաձայն` Իսպանիայի հավաքականի 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռբերման պայքարին են միացել Լոնդոնի «Արսենալ»-ն ու «Լիվերպուլ»-ը: Նշվում է, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի գրանդերը ցանկանում են ձեռք բերել փորձառու դարպասապահի իրավունքներն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Կասիլյասը նույնպես դեմ չէ ուժերը փորձել Անգլիայի առաջնությունում: Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը 21 հանդիպում է անցկացրել և 20 գոլ բաց թողել:








































