Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Նայքլ Ֆալոնը հայտարարել է, որ Ռուսաստանից լուրջ սպառնալիք է բխում Բալթյան երկրներին՝ Լատվիային, Լիտվային և Էստոնիային: Այս մասին գրում է BBC-ն:
Մասնավորապես, նախարարն ընդգծել է, որ իր կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճնշում է գործադրում Մերձբալթիկայի նախկին խորհրդային հանրապետությունների վրա:
Նա նաև նշել է, որ այդ երկրներում ևս իրավիճակը կարող է ապակայունանալ՝ ինչպես Ուկրաինայի դեպքում:









































