Լեոպոլդի վիեննական թանգարանը հայտարարել է հատուկ էքսկուրսիաների անցկացման մասին։ Խոսքը «Տղամարդկային մերկություն» ցուցահանդեսի մասին է, որը նախատեսված է նուդիստների համար: Էքսկուրսիան սկսվելու է այն բանից հետո, երբ թանգարանից հեռանա վերջին «սովորական» այցելուն։ Այս մասին հաղորդում է Los Angeles Times-ը:
«Մերկ ցուցահանդեսով» հետաքրքրված նուդիստներին առաջարկվում է մերկանալ, քանի որ կազմակերպիչները վախենում են, որ նրանց շարքերում կարող են քողարկված այլ հետաքրքրասերներ լինել: Չի բացառվում, որ Լեոպոլդի թանգարանը կազմակերպել է այդ արտասովոր ցուցադրությունը Սիդնեյի ժամանակակից արվեստների թանգարանում տեղի ունեցած նմանատիպ ցուցահանդեսից հետո:
2012 թ. հոկտեմբերին բացված ցուցահանդեսը թույլ է տալիս հետևել վերջին 200 տարվա ընթացքում տղամարդկային մարմնի փոփոխություններին: Այնտեղ ներառված են 300 աշխատանքներ:
Ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 4-ը:








































