Ջեյն Ֆոնդան հայտնվել է ամերիկյան DuJour ամսագրի շապիկին, ինչպես նաև հարցազրույց է տվել պարբերականին, որտեղ պատմել է պլաստիկ վիրաբուժության, կանացի ընկերության և «սեր երեքով» փորձի մասին:
77-ամյա դերասանուհին խոստովանել է, որ մինչև հիմա էլ մարիխուանա է օգտագործում: Նա բացահայտ պատմել է, որ պլաստիկ վիրահատություններ է արել, սակայն չի կարծում, որ դրանք հանրության քննարկելու թեմաներ են:
Դրանից բացի, Ֆոնդան բացահայտել է իր առաջին ամուսնության ինտիմ մանրամասները: 1965-1973թթ. նա ամուսնացած է եղել ֆրանսիացի ռեժիսոր Ռոժե Վադիմի հետ. «Նա մի անգամ հետը գեղեցիկ կարմրահեր աղջիկ բերեց և առաջարկեց երեքով զբաղվել սեքսով: Ես նախկինում երբեք դրանով չէի զբաղվել, սակայն կատարվածին մասնագիտորեն վերաբերվեցի, տրվեցի զգացմունքներիս և էմոցիաներիս: Այդ դեպքի լավագույն պահն այն էր, որ երբ Վադիմը հաջորդ առավոտ գնաց, մենք այդ աղջկա հետ սուրճ էինք խմում և զրուցում»,-հիշում է Ջեյնը:
Շուտով դերասանուհին կհայտնվի մի նոր նախագծում, որը պատմում է երկու կանանց մասին, ում ամուսինները հոմոսեքսուալիստ էին դարձել և լքել իրենց կանանց:

















































