Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին Բրազիլիայի ընտրանու դեմ ընկերական խաղի հայտացուցակում:
Նշենք, որ փետրվարի 6-ին «Ուեմբլի» մարզադաշտում Բրազիլիայի ու Անգլիայի հավաքականներն ընկերական հանդիպում են անցկացնելու:
Դարպասապահներ. Բաթլենդ, Հարթ.
Պաշտպաններ. Ջագելկա, Բեյնս, Կեյհիլ, Ջոնսոն, Քոուլ, Լեսքոթ, Ուոքեր, Սմոլինգ.
Կիսապաշտպաններ. Կերիկ, Քլևերլի, Ջերարդ, Լեմպարդ, Լենոն, Միլներ, Օսման, Օքսլեյդ-Չեմբերլեյն, Ուոլքոթ, Ուիլշեր.
Հարձակվողներ. Դեֆո, Ռունի, Ուելբեք, Սթարիջ:










































