«Համոզված եմ, որ Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպում չի եղել, դրանք միայն դատարկ խոսակցություններ են»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, որը միացել և իր աջակցությունն է հայտնել եռյակին: Նա նաև ընդգծեց, որ ոչինչ չի կարող իրավիճակը փոխել։ «Սերժ Սարգսյանն առաջինն է միացրել ժամացույցը. եթե ինչ-որ մեկը շատ է ձգտում ինքնասպանության, նրան կանգնեցնելը դժվար է, Բաղրամյան 26-ից գնալուն քիչ մնաց»,-ասաց նա՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ում արած հայտարարությունները հենց իր դեմ էին ուղղված , ինչը հավասար է ինքնասպանության:
Արամ Հարությունյաննից հետաքրքրվեցինք՝ իսկ եթե, այնուամենայնիվ, Ծառուկյան-Սարգսյան հանդիպումը կայացել է, այս պարագայում ի՞նչ քայլերի է դիմելու։ Ի պատասխան՝ նա ասաց, որ եթե-ներին չի պատասխանում։ «Այս պահին այսքանը կարող եմ ասել»,- եզրափեկեց նա:
Զրուցեցինք նաև Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի հետ: Վերջինս ասաց, որ չի կարող մեկնաբանություն տալ շրջանառվող լուրերին, մինչև հստակ հանդիպման փաստ չլինի: Նա նկատեց. «Եթե դուրս գա, որ հանդիպել են, այն ժամանակ կմեկնաբանեմ, դա ուրիշ հարց է»։ Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Ժողովրդական կուսակցությունն իրեն պատկերացնում է բացառապես ընդդիմության կողքին:
Հիշեցնենք, որ Տիգրան Կարապետյանը վերջին զարգացումներից հետո Ծառուկյանի կողմից սպասում էր խիստ արձագանքի և գործողությունների:
Լուսանկարը` Irakan.info-ի








































