Գերմանական «Շալկե»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Ռեալ Մադրիդ»-ի դեմ խաղից առաջ խոսել է հանդիպման մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Իհարկե, ֆավորիտը «Ռեալ»-ն է, սակայն ամեն ինչ տեղի կունենա վաղը: Քրիշտիանու Ռոնալդուն անհամեմատելի ֆուտբոլիստ է:
Նույնիսկ հիմա, երբ նա այդքան էլ չի փայլում, կարող է մեծ խնդիրներ ստեղծել մեր թիմի պաշտպանների համար»,- հայտարարել է Դի Մատեոն:









































