Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 4 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ռոյ Ջոնս-կրտսերը (59-8-0, 42 նոկաուտ), ռինգ կվերադառնա մարտի 6-ին:
Այդ օրն ամերիկացի բռնցքամարտիկը մենամարտելու է Ուլի Ուիլյամսի հետ (14-8-2, 4 նոկաուտ): Մենամարտը կայանալու է Կոնկորդում (Հս. Կարոլինա նահանգ, ԱՄՆ)՝ «Կարաբուս» մարզահամալիրում:
Հիշեցնենք, որ Ջոնսը վերջին անգամ ռինգ է դուրս եկել 2014թ. սեպտեմբերին՝ Կրասնոդարում: Մրցակիցը Հանի Ատիյոն էր, ում Ջոնսը նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդում:









































