Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշները հանրային ելույթների ժամանակ խուսափել է 1994 թ. ահաբեկչության մասին գործով դավադրության մեղադրանքի վերաբերյալ մեկնաբանություն անելուց: Նրան մեղադրել է դաշնային դատախազ Խերարդո Պոլյիսիտոն, հայտնում է Ria Novosti-ն:
Խոսքը գործի մասին է, որը հետաքննել է դատախազ Ալբերտո Նիսմանը, որն ավելի ուշ մահացած է հայտնաբերվել իր տանը: Նիսմանը, որը հետաքննել է 1994 թ. Բուենոս Այրեսում հրեական մշակութային կենտրոնի պայթյունի գործը, Քրիստինա Քիրշներին և երկրի ԱԳՆ ղեկավար Էկտոր Տիմերմանին մեղադրել է իրանցիների «անպատժելիությունն ապահովելու» նպատակով դավադրության համար, որոնց Արգենտինան մեղադրում է Բուենոս Այրեսում պայթյունին մասնակցության համար:
Ուրբաթ օրը դաշնային դատախազն այդ գործի շրջանակներում պաշտոնապես մեղադրանք է առաջադրել Քիրշներին, Տիմերմանին, քաղաքական գործիչներ Լուիս Դելիային և Անդրես Լարրոկին:
Սպասվում է, որ դատավորը, որը կվարի գործը, Արգենտինայի նախագահին առաջադրված մեղադրանքները կսկսի քննել փետրվարի 18-ին:









































