Թուրինի «Յուվենտուս»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Էմերսոնն իր կարծիքն է հայտնել Պոլ Պոգբայի` «արքայական ակումբ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ:
Ընթացիկ մրցաշրջանի ընթացքում բազմիցս լուրեր են շրջանառվել, որ «արքայական ակումբ»-ը հետաքրքրված է Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով:
«Ես կարող եմ խոսել սեփական փորձի մասին: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է ինքնուրույն որոշում կայացնի` ելնելով տվյալ պահից: Այժմ այլ իրավիճակ է, քան այն ժամանակներում, երբ ես լքեցի «Յուվենտուս»-ը կամ «Ռեալ»-ը: Իհարկե, «արքայական ակումբ»-ը համաշխարհային գրանդերից մեկն է, բայց «Յուվենտուս»-ը վերադարձրել է իր մակարդակը: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ է ցանկանում Պոգբան: Կարծում եմ` եթե Պոգբան «Ռեալ» տեղափոխվի, այնտեղ կմոռանան նրա բոլոր հաջողությունները »,- Tuttosport-ը մեջբերում է Էմերսոնի խոսքերը:










































