Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համակարծիք է ՀՀԿ Խորհրդի նիստին Սերժ Սարգսյանի հնչեցրած՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ սուր քննադատությանը:
«Կարծում եմ՝ ճիշտ գնահատականներ էին: Որպես քաղաքական թիմի անդամ՝ պաշտպանում եմ Սերժ Սարգսյանի հարցադրումները, համակարծիք եմ: Սերժ Սարգսյանը լայնախոհություն ցուցաբերեց և տվեց քաղաքական գնահատական»,- նիստից հետո լրագրողներին ասաց Հրանուշ Հակոբյանը:









































