Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը դիտարկում է ձեռք բերել Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը, տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
Ըստ աղբյուրի` «կարմիր սատանաներ»-ը ցանկանում են վերադարձնել ֆրանսիացի տաղանդավոր ֆուտբոլիստին 95 մլն եվրոյի դիմաց:
Հիշեցնենք, որ Պոգբայի տրանսֆերը ցանկանում են գնել նաև «Մանչեսթեր Սիթի»-ն, Մադրիդի «Ռեալ»-ը և ՊՍԺ-ն:
Հավելենք, որ Պոգբայի հեռանալու դեպքում «Յուվենտուս»-ը կփորձի ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը:








































